Հարազատների ռեակցիան Սիմոն Մարտիրոսյանի փայլուն ելույթին

Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնական տիտղոսը նվիրում է Հայաստանին և հայերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանը կիսվել է տպավորություններով` շեշտելով, որ դեռևս մինչև վերջ չի գիտակցել, որ արդեն իսկ աշխարհի չեմպիոն է: «Անկրկնելի զգացողություն էր չեմպիոն դառնալը: Դեռևս չեմ գիտակցել, որ չեմպիոն եմ, բայց երբ սոցիալական կայքերում տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ուրախանում իմ հաջողությամբ, նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել»,-ասաց նա:

Մարտիրոսյանը փաստել է, որ պոկում վարժության երրորդ մոտեցումը չի կարող ընկճել իրեն, ինքն արդեն մոռացել է:

«Մյուս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնությանը որ ռեկորդներ կլինեն` կկրկնենք և կգերազանցենք այս ռեկորդները»,-ասաց նա:

«Հակառակորդներս իհարկե ուժեղ մրցակիցներ էին, սակայն այս անգամ ես ավելի լավ էի պատրաստվել», — եզրափակել է Մարտիրոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ