Հարցում․Կողմ եք դպրոցական նոր չափորոշիչներին

անրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառվելու է ուսումնական ծրագրում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հինգերորդ դասարանից սկսած՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը:

Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։ Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։

Ավել վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am: «Գրականություն» առարկայի չափորոշիչների վերաբերյալ մասնագետներն ու հանրությունը տարբեր կարծիքներ են հնչեցրել, ինչի արդյունքում նախարարությունը վերանայել է որոշ չափորոշիչներ:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •