ԱԱԾ-ը խորհուրդ է տալիս չպատասխանել հետևյալ հեռախոսահամարներին

Բացահայտվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր ԱԱԾ-ը խորհուրդ է տալիս ներկայացված հեռախոսահամարներին չպատասխանել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով, իբր, կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում՝ հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:

Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո:

ԱԱԾ-ը խորհուրդ է տալիս ներկայացված հեռախոսահամարներին չպատասխանել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ