Արտակարգ պատահար. 31-ամյա կինը երեխաների ներկայությամբ փորձել է ինքնասպան լինել

Երեւանում հունվարի 4-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը փակվել է բնակարանի լոգարանում եւ սպառնում է երակները կտրելու միջոցով ինքնասպան լինել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻ Ն ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը, ինչպես նաեւ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում այդ կնոջը հոգեբանական օգնություն եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Երբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, այնտեղ գտնվող 31-ամյա Մ. Ս.-ին հայտնաբերել են ոչ ադեկվատ վիճակում, իսկ տանն էլ եղել են 1.5 եւ 2.5 տարեկան երեխաները։

Փրկարար հոգեբանին եւ բժիշկներին հաջողվել է նրան փրկել, ով ածելիով մի թեթեւ վնասել է ձեռքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ