«Голос»-ի եզրափակիչ անցած Շահեն Հովհաննիսյանը հիանալի ելույթը անտարբեր չթողեց և ոչ ոքի

 

Ռուսական «Ձայնը» նախագծում Բաստայի թիմից Շահեն Հովհաննիսյանն անցավ եզրափակիչ` հիանալի կատարելով  «Դռնապահներին» երգը «Բումբոքս» խմբի երգացանկից։

Շահենը խոստացել էր զարմացնել հանդիսատեսին` «իր կատարողական վարպետության այլ սահման» ցուցադրելով։

«Խոստանում եմ, որ սրտանց եմ երգելու, քանի որ այլ կերպ ես այդ երգը կատարել չեմ կարող», – կուլիսներում ասել էր երաժիշտը։

Նրան հաջողվեց զարմացնել և տպավորել հանդիսատեսին։ Շահենի օգտին քվեարկեց ոչ միայն մարզիչը` հնարավոր 100-ից 60 միավոր շնորհելով նրան, այլև հանդիսատեսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ