Նոր մահվան դեպք բուժաշխատողների շրջանում

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ