Ինչպիսին էր Հայաստանը աշխարհի աչքում 2018 թվականին

2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց բազմամարդ հանրահավաք, որին հաջորդեց Ֆրանսիայի հրապարակը փակելու ակցիան:

Հանրահավաքի ընթացքում 30 րոպեանոց ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի վերջում հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները պետք է տեղափոխվեն Ֆրանսիայի հրապարակ և արգելափակեն Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովայի պողոտաների հատման բոլոր մուտքերը:

Որոշ ժամանակ անց ցուցարարները փակեցին Ֆրանսիայի հրապարակը, որի հետևանքով կաթվածահար եղավ քաղաքի այդ հատվածի երթևեկությունը: Ցուցարարները մինչև հաջորդ օրը առավոտյան շրջափակման մեջ են պահել Ֆրանսիայի հրապարակը՝ տեղադրելով վրաններ, վառարան և գիշերակացի այլ պարագաներ:

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաշվարկների՝ գիշերը հրապարակում մնացել են շուրջ 4700 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ