Տեսնելով ճամփեզրին կանգնած միանձնուհու՝ քահանան առաջարկեց նրան տեղ հասնել իր մեքենայով:
Նստելով մեքենայի առջևում՝ միանձնուհին ոտքը ոտքին գցեց, ինչի արդյունքում նրա վանական զգեստի բացվածքի տակից երևաց նրա մերկացած ոտքը: Նկատելով միանձնուհու ոտքը՝ քահանան մի պահ շեղվեց և զգոնությունը կորցրեց, ինչի արդյունքում հազիվ խուսափեց վթարից:
Մեքենան ուղղելով և խորը հոգոց քաշելուց հետո քահանան զգուշությամբ իր ձեռքը դրեց միանձնուհու մերկացած ոտքին:
— Հայր, հիշու՞մ եք Սաղմոս 129-ը,- ժպտալով նրան հարցրեց միանձուհին:
Քահանան խուճապահար ձեռքը քաշեց միանձուհու ոտքից ու սկսեց ամոթից կարմրել:
Սակայն 1-2 րոպե անց նա զգուշությամբ իր ձեռքը մեքենայի փոխանցման տուփից երկարացրեց դեպի միանձուհու ոտքը:
— Հայր, չեք հիշու՞մ Սաղմոս 129-ը,- նորից խորամանկ ժպիտով նրան հարցրեց միանձնուհին:
— Ներեցեք, քույր, բայց մարմինը թույլ է, — ասաց քահանան ու ձեռքն անմիջապես իրեն քաշեց:
Վանք հասնելով՝ քահանան փորձեց պարզել, թե իրականում ինչ էր ասում Սաղմոս 129-ը:
Իսկ այնտեղ գրված էր.
«Գնա առաջ և փնտրիր, և վերևում կգտնես երջանկություն»:
Պատմության խրատը՝ «Եթե ձեր մասնագիտությունը լավ չգիտեք, ապա բազմաթիվ լավ հնարավորություններ կարող են անցնել ձեր իսկ քթի տակով»:
Նյութը հրապարակման պատրաստեց MediaNews-ը: