Սկանդալային Լիլի Մորտոն՝ Շանթի եթերում

Արդիական թեմաներն ու տարատեսակ իրավիճակները կանանց աչքերով և մեկնաբանությամբ՝ հումորային շեշտադրմամբ. հոկտեմբերի 13-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկում է Vitamin Production-ի նոր՝ Women’s Club նախագիծը:

«Նախագիծը մի կողմից «Վիտամին» ակումբի կանանց տարբերակն է, մյուս կողմից, մեզ հայտնի Comedy Women ֆորմատի: Կարելի է ասել, այդ երկուսի միջև գտնվող և յուրաքանչյուրից ինչ-որ տարրեր պարունակող ձևաչափ է:

Այստեղ նույնպես կանայք մղված են առաջին պլան: Տարբերությունն այն է, որ եթե տղաների դեպքում, օրինակ, Արմուշը կամ Վաչեն կարող էին խաղալ նաև կանանց դերեր, աղջիկները տղայի դեր չեն կարող տանել: Դրանով է պայմանավորված նաև տղաների մասնակցությունը»,- ասաց պրոդյուսերը:

 

Պրոդյուսերի կարծիքով նոր ձևաչափը կսիրվի հեռուստադիտողների կողմից: Նա նշեց՝ մտավախություն չունեն, որ նախագիծը կնույնացնեն հայտնի Comedy Women նախագծի հետ «Նոր հեծանիվ չենք հնարել, պարզապես փորձել ենք այս ժամանակահատվածում այդ ֆորմատը ներկայացնել նաև Հայաստանում։

Spread the love
  •   
  •   
  •   
  •