ՀՀ նախկին և ներկա ղեկավարների Ամանորյա երեկոն

2019-ի տարեմուտին ամենաշատը հիշատակվողն, իհարկե, Նիկոլ Փաշինյանն էր։ Գրեթե ոչ մի ամանորյա հումորային հաղորդում այս տարի չշրջանցեց նրա կերպարը, անգամ` Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվողը, որը նախկինում, որպես կանոն, երկրի ղեկավարների նմանակումներ չէր հեռարձակում։

Հանրայինի մեծ վարկանիշ ունեցող «Լավ Երեկո» հաղորդաշարը փորձել էր նմանակել Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը։ Հաղորդման վարող Aram Mp3–ն դա արել էր Հանրապետության հրապարակից, որտեղ վարչապետի պաշտոնակատարի խոսքը պարբերաբար ընդհատում են նրա հետ սելֆի անել ցանկացող քաղաքացիները։

Իսկ այժմ Ձեզ ենք ներկայացնում Շանթի եթերում «Հումորի Լիգա»-ում ՀՀ նախկին և ներկա ղեկավարների Ամանորյա երեկոն :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ