Ռեստորանում մատուցողուհի աշխատող հայուհին ի կատարումը «պայթեցրել» է համացանցը

Սանկտ Պետերբուրգում աշխատող Սյուզաննա Մանուկյանը, որը համացանցում հայտնի է դարձել Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգի կատարման շնորհիվ, «ԿՊ-Պետերբուրգ» պարբերականին պատմել է իր գլխավոր հոբբիի մասին։

Համացանցի նորաթուխ աստղը հայտնել է, որ երեք տարեկանից երգում է։ Ճիշտ է` պրոֆեսիոնալ կրթություն չունի, բայց վոկալի դասեր է ստացել Երաժշտության տանը։

22 տարեկան Սյուզաննան ցանկացել է մասնակցել հանրահայտ «Ձայնը» նախագծին, բայց լսումների ժամանակ նրան չեն ընտրել։

«Ինձ ասացին, որ ամեն ինչ լավ է, ու ամեն ինչ այդքանով ավարտվեց», — նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ