Մանհեթենի ռեստորաններից մեկում տղամարդը ոստրեներ ուտելիս հազվագյուտ մարգարիտ է հայտնաբերել, հաղորդում է CBSNewYork-ը:
«Դա տապակած ոստրեներից լավագույն ուտեստն էր, որը ես երբևէ պատվիրել էի»,- ասել է Ռիկը:
Միջադեպը տեղի է ունեցել Oyster Bar ռեստորանում դեկտեմբերի 1-ին: Ռիկը ընկերոջ հետ ճաշելու ժամանակ ինչ որ տարօրինակ բան է զգացել բերանում: Սկզբում նա կարծել է, թե դա ատամն է կամ ինչ որ մանր իր: Սակայն, պարզվել է, որ դա մարգարիտ է:
Ռեստորանի խոհարարներից մեկն ասել է, որ իր 28 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում սա երկրորդ նմանատիպ դեպքն է:
Այժմ Ռիկը մտադիր է ճշտել մարգարտի արժեքը: Նա նաև հավելել է, որ շատ է սիրում է ոստրեներ և ավելի հաճախ է պատվիրելու այդ ուտեստը: