«Եզրակացություններ են անում՝ ով հաղթեց, ով պարտվեց. վաղ է այդ մասին խոսելը…». Արծրուն Հովհաննիսյան

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում այսօր ևս ներկայացվել է սահմանային իրավիճակի ամփոփում: Կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն է արդեն հայտնել՝ ողջ սահմանագոտու երկայնքով եղել է հանգիստ:

«Թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի, բայց դրանից րոպեներ անց ՊԲ-ն հայտնարարեց, որ Արցախի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հերթական ադրբեջանական ԱԹՍ-ն՝ «Օրբիտեր 3» տեսակի»,-ասել է Հովհաննիսյանը:

Նա ներկայացրել է նաև վիրավորների վիճակը, նշել, որ նրանց առողջական վիճակում կա դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը ծանր է:

Ապա Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է մի հանգամանքի.

«Ճիշտ է, հրետակոծությունները կարծես թե տևական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ապատեղեկատվությունները՝ ամենատարբեր կեղծ օգտատետերից խուճապի տարածում, գնահատականներ և այլն: Ես հորդորում եմ խուսափել գնահատականներ տալուց, ընդհանրացված գնահատականներ են տալիս։ Հատկապես միտում եմ նկատում, որ ընդհանրացնող եզրակացություններ են անում՝ ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Հարգելինե՛րս, վաղ է այդ մասին խոսել, և չտանք այսպիսի ծավալուն քոմենթներ»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ