«Ծնվել եմ Լիբանանում, տասնինը տարեկանում ԱՄՆ եմ տեղափոխվել: Երանի եմ տալիս մանկությանս օրերին, քանի որ այդ ժամանակ ոչինչ չէի հասկանում:
Փոքրուց տարբերվել եմ բոլորից. Եթե որևէ մեկն ասեր` սա այսպես պիտի լինի, այն ժամանակվանից ասում էի` ինչո՞ւ»,-մանկության մասին խոսելիս ասում է ինքնատիպ ու յուրօրինակ մարդկանցից մեկը՝ «Ձեր կարծիքը», «Բարի լույս» և «Հայը» հաղորդաշարերի, հեղինակ և վարող, համերգային ծրագրերի պրոդյուսեր, «Հայկական արվեստներ» ընկերության հիմնադիր Ստեփան Փարթամյանը, ում հետ զրուցել ենք ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում հայի ինքնությունը փաստող գրքի հրատարակության, հայ ժողովրդի մտածողության, Թուրքիա մեկնելու և այլ հարցերի շուրջ:
Հայերեն կսովորեի և հայկական դպրոցը չէի թողնի ու արաբական դպրոց գնայի (վերաքննություն ունեի հայոց պատմություն, հայոց լեզու, կրոն առարկաներից): Այդ տարիներին պարզ չէր, որ իմ սերը, կյանքի ցանկությունը հայ լինելն է:
Որևէ մեկը չասաց, որ այս տղան հետաքրքիր ապագա կարող է ունենալ, որովհետև մենք` հայերս, երբեք հետաքրքրված չենք, որ պատանուն, երիտասարդին նայենք և ասենք, որ ապագայում լավ մարդ կդառնա: