Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,  Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։

Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում»։

Հիշեցնենք, որ Մագնիտոգորսկում  բնակելի շենքի փլուզման պատճառով ութերորդ զոհն է գրանցվել, տասնյակ մարդկանց ճակատագիրը մնում է անհայտ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ