Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ և երեխաների հետ Մալխասնոցում

Լևոն Մալխասյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 1-ին Երևանում։ «Մալխասը» , ինչպես նրան անվանում են Հայաստանում, 60-ական թվականներին ստեղծում է խումբ՝ բաղկացած 4 երաժիշտներից։

Այն ժամանակ Լևոն Մալխասյանը սովորում էր Երևանի Բրյուսովի անվան համալսարանում։ Երիտասարդ դաշնակահարի ստեղծած քառյակը մասնակցում էր ուսանողական երեկույթներին, համերգներ էր տալիս ԽՍՀՄ-ի տարբեր երկրներում, մասնակցում էր տարբեր փառատոնների։ Վորոնեժում քառյակը ստացավ գլխավոր մրցանակը, իսկ Լևոն Մալխասյանը ճանաչվեց փառատոնի լավագույն դաշնակահար։

Ելույթ է ունեցել տարբեր խմբերում, բեմ է դուրս եկել ավելի քան 40 երկրներում, սակայն անսահման է նրա սերը իր հարազատ քաղաքին՝ Երևանին։Երիտասարդ տարիքում Լևոնը ջանք ու եռանդ չէր խնայում ջազ-երեկույթներ, փառատոններ կազմակերպելու համար, չնայած որ ԽՍՀՄ-ի պայմաններում նման գործունեությամբ զբաղվելը բավականին դժվար էր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ հայրենի երկիրը գտնվում էր շատ ծանր վիճակում, Մալխասը սկսում է վերականգնել «Պոպլավոկ» սրճարանը՝ վերածելով այն ջազ-ակումբի, և սկսում է կազմակերպել ջազ-փառատոններ, որոնցից մեկին ներկա էր ջազի երևակայական արքա Չիկ Կորիան։

 

Այնուհետև Լևոնը ստեղծում է «Ջազ-Արտ» կազմակերպությունը, որն անցկացնում է առաջին համազգային ջազ-փառատոն «Երևան-98»-ը։ 2000 թ-ին տեղի է ունենում 2-րդ փառատոնը, որին ներկա է լինում Չիկ Կորիան՝ իր այն ժամանակվա Origin խմբի հետ։2005 թ-ին անցկացվում է նաև 3-րդ փառատոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ