Վալերիյ Օսիպյանը հայ հասարակությանը հայտնի է իր ոստիկանական համակարգում աշխատելով: Տարբեր տարիների զբաղեցրել է ոստիկանության պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:
Հայտնի է Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական և այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձ:
Համաձայն մամուլի հրապարակումների՝ բողոքի գործողությունները ճնշելու ընթացքում բազմիցս աչքի է ընկել բռնի գործողություններով:
Նա մամուլի կողմից քննադատության է ենթարկվել նաև այն բանի համար, որ, ըստ հրապարակումների, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և հետաքննությունից ազատել իր եղբոր որդուն՝ Սեդրակ Օսիպյանին