Գյումրիի 60-ից ավելի անապահով ընտանիքների մեծ արկղերով սննդամթերք է բաժանվում՝ Ամանորյա սեղան գցելու համար, հայտնում է Aravot.am-ը։
Այս ծրագիրը ֆինանսավորվում է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի կողմից, այն իրագործում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմը։ Այս տեղեկությունը հաստատեց թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանը։
Նշենք, որ Թաթա Սիմոնյանն առաջին անգամ չէ նման բարեգործություն անում, պարզապես նա չի ցանկանում այս մասին խոսվի։ Այս անգամ ևս երգիչը խնդրել է չբարձրաձայնել, սակայն նրա փոխարեն սկսել են խոսել հաճելի անակնկալի եկած ընտանիքները։