27-ամյա Պարվինա Սաիդովան մոդել է Տաջիկստանից: Նա իր 5 զավակներին միայնակ է մեծացնում, քանի որ այդ տարիքում արդեն հասցրել է ոչ միայն բազմազավակ մայր դառնալ, այլ նաև այրիանալ:
Պարվինայի ամուսինը մահացել է, երբ նրանց հինգերորդ երեխան դեռ շատ փոքր էր:
Իր մեծ ընտանիքը պահելու և երեխաներին պատվով խնամելու համար համարձակ Պարվինան որոշեց փորձել իրեն մոդելային բիզնեսում, նա գնաց քաստինգի եւ գրավեց առաջին տեղը հարյուր մասնակիցներից:
Սա 5 երեխաների մոր մոդելային կարիերայի սկիզբն էր: Նա կարողացել էր պահպանել ինչպես իդեալական կառուցվածքն, այնպես էլ գեղեցիկ տեսքը: