Տոնական օրերին որոշ պաշտոնյաներ շարունակում են ակտիվ հրապարակումներ անել իրենց սոցիալական ցանցերում: «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է, թե այս օրերին տոնական ինչ լուսանկարներ են հրապարակում որոշ պաշտոնյաներ:
Մասնավորապես, ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է Արմեն Սարգսյանի, նրա տիկնոջ, տղաների եւ թոռների լուսնկարները՝ տոնական եւ ընտանեկան մթնոլորտում:
«Նոր տարին ամենաընտանեկան տոնն է»,- գրված է լուսանկարներին կից:
Նիկոլ Փաշինյանը տարեմուտից անմիջապես հետո հրապարակել է ընտանեկան լուսանկար, որտեղ զբոսնում է տիկնոջ եւ երեխաների հետ:
«Ամանորյա զբոսանք»,- լուսանկարին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:
Արարատ Միրզոյանը տիկնոջ եւ հարազատների հետ:
Հակոբ Արշակյանն էլ 2018 թվականին ծնված դստեր լուսանկարն է հրապարակել եւ գրել.
« 2018-ը սկսեցինք առաց Սառա, ավարտում ենք՝ Սառայի հետ: Այ էսպիսի ամանորյա հրաշք»:
Հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: