«Դիրքերն էլ, դիրքերի պահապաններն էլ ամուր են». Արարատ Միրզոյան՝ դիրքերում

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսնակարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Այցելեցինք Վայոց ձորի՝ Նախիջևանի սահմանին գտնվող մի քանի դիրքեր։ Դիրքերն էլ, դիրքերի պահապաններն էլ ամուր են։

Շնորհակալություն հայտնեցի ծառայության համար և շնորհավորեցի տղերքի Նոր տարին։

Մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և հաստատակամություն՝ անհրաժեշտության դեպքում այդ խաղաղությունը պաշտպանելու ու պարտադրելու համար։

Կեցցե մեր Հայրենիքը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ