Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսնակարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
Այցելեցինք Վայոց ձորի՝ Նախիջևանի սահմանին գտնվող մի քանի դիրքեր։ Դիրքերն էլ, դիրքերի պահապաններն էլ ամուր են։
Շնորհակալություն հայտնեցի ծառայության համար և շնորհավորեցի տղերքի Նոր տարին։
Մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և հաստատակամություն՝ անհրաժեշտության դեպքում այդ խաղաղությունը պաշտպանելու ու պարտադրելու համար։
Կեցցե մեր Հայրենիքը։