Ադրբեջանը մի քանի ժամ շարունակ փորձել է գրավել դիրքը կենտրոնացնելով մեծ ուժեր, բայց չի ստացվել

Ադրբեջանական սահմանապահ ծառայության զորքերի հրամանատարներից աշխարհագրորեն և օպերատիվ առումով մոլորվել են և մոտեցել մեր դիրքին, այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա ներկայացմամբ, ադրբեջանցիները չեն իմացել, որ մոտեցել են հայկական դիրքի, և երբ հայկական կողմը նրանց կոչ է անում լքել տարածքը, նրանք թողնում են Ուազ մակնիշի մեքենան և փախչում։

«Պատկերացրել են ադրբեջանական դիրք է։ Հետո փորձել են մեծ ուժերով հետ գրավել դիրքը, սակայն չի ստացվել։ Իսկ հայկական կողմը տվել է պատասխան։ Կիրառել են տանկեր նույնիսկ, բայց տվել են մեծ կորուստներ ու հետ են քաշվել», ներկայացրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

110 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ