Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Փաշինյանը ձուկ էր պատրաստում

Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։

2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։

Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ