Հայտնի դերասան Գրիգոր Դանիելյանի «անակնկալը» որդուն

«Արմենիա TV»–ի եթերում երկուշաբթի  կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունը։

Նախագծում  նկարահանվել են 6–17 տարեկան երեխաներ. Անահիտ Ադամյանը` Աշոտ Ղազարյանի թոռնուհին, Ալբերտոն` Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդին, Ալիկը` Մկրտիչ Արզումանյանի որդին, Դալիթա Ավանեսյանը,  Ժան Աբրահամյանը, Սերժ Առաքելյանը, Միքայել Բաղդասարյանը և այլք։

Գրիգոր Դանիելյանի ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ավագ որդին` Ալբերտոն, միայն աշխատավարձով է համաձայնել նկարահանվել ֆիլմում։ Ծնողները չէին կարողանում համոզել նկարահանվել նախագծում և նրան նկարահանման բերելու  այլընտրանքային  ճանապարհ են գտել` ասելով, իբր վերջինս հոնորար է ստանալու նկարահանման համար։

«Քանի որ մենք գիտեինք իր պոտենցիալը, ուզում էինք, գոնե փորձել։ Հետաքրքիր մոտիվացիա մտածեցինք, ասացի` իբր աշխատավարձ է ստանալու, ինչը նրան շահագրգռեց, հետաքրքրվեց` որքան։ Այնպիսի գումար ասացի, որը  ստանում են նորմալ դերասանները։ Շատ ոգևորվեց ու համաձայնեց»,– ասաց դերասանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ