Կարևոր հաղորդագրություն․ Հայաստանը բացում է Նախիջևանի խաղաքարտը

Տարեմուտին ընդառաջ ավանդական այցերը սահմանային դիրքեր կարծես թե կենտրոնացել են Նախիջեւանի ուղղությամբ: Թե նախագահ Արմեն Սարգսյանը, թե արտաքին գործերի նախարարը եղել են հենց Նախիջեւանի սահմանապահ դիրքերում: Սա մի կողմից կարող է պայմանավորված լինել նախիջեւանյան ուղղությամբ արդեն մի քանի ամիս շարունակվող տեղեկատվական հոսքերով, որ սկսվել են թավշյա հեղափոխությանը զուգահեռ եւ ոոնց տարածման մեջ ակնառու էր հեղափոխությանը հարվածելու նպատակադրումը:

Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Նախիջեւանում ադրբեանական դիրքերի առաջ շարժը եղել է նրանց իսկ տնօրինած տարածքում եւ որեւէ կերպ չի նվազեցրել հայկական կողմի իրականացրած վերահսկողության աստիճանը:

Ավելին, եղել է առաջխաղացում նաեւ ավելի նպաստավոր դիրքեր: Ընդդիմախոսները նշում են, որ ադրբեջանցիների համար ավելի տեսանելի եւ հասանելի է դարձել դեպի Արցախ եւ Սյունիք տանող միջպետական ճանապարհը:

Մյուս կողմից, այդ ամենում ըստ էության նոր բան չկա եւ հազիվ թե նախագահ Արմեն Սարգսկանի այցը բացի իհարկե զուտ սահմանապահ զինծառայողներին Տարեմուտից առաջ այցելելու նպատակը, քաղաքական համատեքստի կամ հաղորդագրության առումով պայմանավորված էր նախիջեւանյան ուղղության առնչությամբ այս ամիսների տեղեկատվական հոսքերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ