Մենք կարեւորություն ենք տվել հարցերին, որոնք վերաբերում են, ասենք, հռետորաբանությանը։ Կարելի է ցույց տալ հայրենասիրական պոռթկում եւ ասել ամեն ինչ, եւ կարելի է ավելի պատասխանատու լինել։
Եթե մենք ասում ենք այն, ինչ ասում ենք առանց խիստ արտահայտված էմոցիաների, դա չի նշանակում, որ մեր մտադրությունները այդքան հստակ չեն։ Դրանք շատ հստակ են, ինչ վերաբերում է ստատուսին ու անվտանգությանը»,-հայտարարեց նա։
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ նշելով. «Ամբողջ հայությանը թշնամի դարձնել եւ ենթադրել, որ նման մթնոլորտում դու կարող ես համոզիչ լինել, որ դու լուրջ ես վերաբերվում բանակցային գործընթացին… Շատ էական է ռիսկերի նվազեցումը էսկալացիայի առումով։
Մեզ համար շատ մտահոգիչ էր այն, ինչ տեղի էր ունենում Նախիջեւանում։ Շատ խիստ ձեւով մենք անդրադառնում էինք դրան։ Աշխատում էինք համանախագահների հետ, հարցը բարձրացնում էինք նաեւ ՀԱՊԿ-ում՝ տեղեկացնելով մյուս գործընկերներին, որ նման զարգացումներ կան եւ դա շարունակվելու է»։