«ՏուրՍթարթ» վերլուծական գործակալությունը ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության երկրների 2019 թվականի ամանորյա տոների ամանորյա տոնածառերի վարկանիշը՝ ըստ ԱՊՀ մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրության վերլուծության արդյունքների:
«ՏուրՍթարթ»-ի տվյալներով՝ ամենաբարձր գլխավոր ամանորյա տոնածառերով ԱՊՀ քաղաքների տասնյակի մեջ են մտել Աշգաբադը (38 մետր), Բաքուն (37 մ), Երեւանը (37 մ), Տաշքենդը (35 մ), Մինսկը (30 մ), Դուշանբեն (28 մ), Մոսկվան (27 մ), Աստանան (25 մ), Բիշքեկը (25 մ) եւ Թբիլիսին (25 մ):