Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին

Իմ որոշմամբ, քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատոությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայաստանում հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ