«Վարչապետի որդու՝ Աշոտի ծառայությունն իրականում շատ բան փոխեց… այդ փաստն անտարբեր չթողեց անգամ Ալիևին…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարե, որտեղ ասվում է.

Հայոց բանակում վարչապետի որդու՝ Աշոտի ծառայությունն իրականում շատ բան փոխեց…

Նախ այն, որ հասարակության մոտ կոտրվեց տասնամյակներ շարունակ ձևավորված այն կարծրատիպը, որ պաշտոնյաների որդիները չեն ծառայում կամ չպետք է զինծառայություն անցնեն:

Եվ 2-րդ, Աշոտի` ինքնակամ Արցախ ծառայության մեկնելը հավատ ներշնչեց ժողովրդին, որ նորընտիր վարչապետը երբեք չի գնա այնպիսի քայլերի, որոնք կարող են անգամ մի փոքր վնասել Արցախին կամ Հայաստանին:

Վարչապետի որդու՝ Աշոտի Արցախում զինծառայության անցնելու հանգամանքն անտարբեր չթողեց անգամ Ադրբեջանի նախագահին՝ Ալիևին, ով շատ լավ հասկացավ դրա կարևորությունը, Փաշինյանի օրինակով շտապեց իր որդուն գոնե ցուցադրաբար ուղարկել զինծառայության։

Չնայած, ով գիտի, հիմա որ լողափին է հանգստանում Ալիևի որդին։

Փաստենք, մենք արդեն իսկ ապրում ենք նորանկախ Հայաստանի այն պատմական ժամանակաշրջանը, երբ պատերազմական իրավիճակում Գերագույն գխավոր հրամանատարի որդին շարքային զինծառայողի նման իր պարտքն է հանձնում հայրենիքին, քնում է սովորական զինվորի համար նախատեսված անկողնում, մնացած զինվորների հետ ուտում է նույն կաթսայից և մինչև ծառայության վերջին օրը համարվում է շարքային զինվոր…

Սա մեծ ազդակ էր մեր հասրակության բոլոր այն շերտերի համար, որվքեր նախկին տասնամյակների մտածելակերպով զարտուղի ճանապարհներով փորձում էին զերծ պահել իրենց երեխաներին պարտադիր զինծառայութունից։

Խաղաղ ծառայություն մեր բոլոր զինվորներին և բարի վերադարձ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ