33-ամյա տղամարդու մոտ որովայնի ցավը, պարզվել է, մահացու հիվանդության նշան է

Անգլիական Յորք քաղաքից 33-ամյա իրավաբան Ադամ Գրեյը որոշ ժամանակ բողոքել է որովայնի ցավից: Ինչպես պարզվել է, նա մահացու հիվանդություն է ունեցել։

2018թ․ հուլիսին Ադամը հղի կնոջ՝ Քրիստինայի հետ մեղրամսից հետո վերադարձել է ՀԱՀ եւ որովայնի ցավի բողոքներով դիմել է հիվանդանոց: Նրա մոտ հայտնաբերել են քաղցկեղի հազվագյուտ եւ անբուժելի տեսակ՝ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, թոքերի եւ ավշահանգույցների:

«Մենք պատրաստվում էինք մեր առաջին դստեր ծնվելուն: Ես նոր աշխատանք էի ստացել Լոնդոնում եւ ինձ գերազանց էի զգում»,- հիշում է Գրեյը: «Եվ հանկարծ իմ աշխարհը սկսեց փլուզվել»:

Նրա խոսքերով՝ ինքը միշտ առողջ ապրելակերպ է վարել, հեծանվով է գնացել աշխատանքի, հանգստյան օրերին ֆուտբոլ է խաղացել, ուստի մտքով անգամ չի անցել լուրջ հիվանդությունը։

10,5 ամսում Գրեյը քիմիաթերապիայի 12 կուրս է անցել:

«Ես ինձ ահավոր էի զգում: Ես անընդհատ տառապում էի ցավից ու սրտխառնոցից,- ասում է նա,- Բայց այն օրը, երբ իմ դուստր Ամելին, ծնվեց, իմ կյանքի ամենալավ օրը դարձավ»:

Ներկայում Ադամի ընտանիքը գումար է հավաքում Գերմանիայում բուժման համար, որը կարող է երկարացնել նրա կյանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ