Երգչուհի Քրիստինե Պեպելյանը հրապարակել է որդու լուսանկարները

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը մայրանալուց հետո, առաջին անգամ նորածին որդու լուսանկարներն է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Լուսանկարները ընդգրկված են մեկ տեսանյութում։

Երգչուհին տեսանյութին կից կատարել է գրառում․

«Սիրելիներս, այս տարին իսկապես խորհրդանշանակ էր ինձ համար։ Ես երջանիկ եմ, որ իմ կյանքի ամենակարևոր պահին կողքիս եղաք, որ կիսեցիք իմ ուրախությունը և բարի գալուստ մաղթեցիք իմ տղային՝ Արեգիս։

Ձեր բարի խոսքերով, աղոթքներով ու մաղթանքներով դուք ինձ դարձրիք առավել երջանիկ։

Մաղթում եմ, որ կատարվեն Ձեր բոլոր նվիրական երազանքներն ու Ձեր տները միշտ լցված լինեն արևով։ Շնորհավոր Նոր Տարի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ