«Ակնկալվում է կորոնավիրուսի դեպքերի աշնանային աճ…». Արսեն Թորոսյան

«Մենք շուրջ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, որոնք, իհարկե, համեմատաբար թեթև դեպքեր էին, բայց ստիպված էին ինչ-որ ժամանակ տանը սպասել, որպեսզի հնարավոր լինի հոսպիտալացնել, հիմա այդ իմաստով փոփոխություն ունենք»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Այո, մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք: Նաև շատը փոքր թիվ ունենք, որ մարդկանց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանց պետք է տեղափոխել միայն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատություններ: Նրանց թիվը այսօր առավոտվա դրությամբ 13 է:

Համակարգն աշխատում է լարված առողջապահական համակարգում նոր ծավալումներ դեռ լինելու են առաջիկա շաբաթներին ու ամիսներին: Վիճակը մնում է կայուն, բայց ծանր: Այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում չկա»:

արչապետն էլ հավելեց. «Վերջին շրջանում ունեցանք ծավալումներ Սպիտակում, Մարտունիում, առաջիկայում սպասում ենք նոր վերակենդանացման բաժանմունքների բացում «Էրեբունի», Միքայելյան վիրաբուժության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում»:

Արսեն Թորոսյանը հստակեցրեց, որ «Էրեբունի» ԲԿ-ում վերակենդանացման նոր բաժանմունքը մեկ շաբաթից կսկսի գործել. «Այն ունի 25 մահճակալ, որը կտրամադրվի այլ հիվանդությունների համար, իսկ գործող 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ կտրվի կորոնովիրուսով հիվանդների համար: Մյուս երկու ԲԿ-ներում ծավալումը շատ արագ չի լինի, որովհետև լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում, դրանք զրոյից են ստեղծովւմ: Մեր թիրախային ժամկետները օգոստոսի կես, մինչև սեպտեմբեր է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ