«Կորոնավիրուսային ժամանակների» ամենագեղեցիկ բողոքի ակցիան․ իտալուհի հարսնացուները բողոքում են

Իտալական հարսանիքների ասոցիացիան 15 հարսնացուի հետ անսովոր ֆլեշմոբ է կազմակերպել, որոնք բողոքի ցույց են անցկացրել կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ հարսանիքների նկատմամբ սահմանափակիչ միջոցների դեմ։

Հարսանեկան արարողությունների ոլորտում աշխատող ընկերությունների առևտրային կորուստները կազմում են իրենց բիզնեսի ծավալի շուրջ 80%-ը: «Մենք ունենք միլիոնավոր աշխատողներ, ունենք ավելի քան 30 հազար ընկերություն», — ասում է AIRB- ի քարտուղար Մարիո Քենդիտոնեն:

Իտալիայի հարսանեկան զույգերից շատերը որոշել են հետաձգել իրենց հարսանիքները, քանի որ սոցիալական հեռավորությունը և սահմանափակող միջոցները արգելում են հանդիպումներն ու արարողությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ