«Քրոնիկ հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը…». Ավինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ առողջական խիստ որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիները կարող են դիմակ չկրել միայն բաց տարածքներում:

«Որոշումը կապված է եղել քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց դիմակ կրելու հետ: Եվ դա որոշակի խնդիրներ է առաջացրել, այդ իսկ պատճառով Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով՝ որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար դիմակ կրելու պարտադիր պահանջը հանել:

Քրոնիկ շնչառական հիվանդություններ, ասթմա, բրոնխիտ, երրորդ ու չորրորդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:

Դրա ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը հստակ իմանա, թե դա ինչ է իրենից ներկայացնում»,-ասաց Ավինյանը:

Մանրամասները ՝ տեսանյութում:

Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստը։

Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստը։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, 9 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ