«Մարդուն ձեռք առնելու և սփյուռքի ժողովրդին «լափի համար փախած բոմժ» անվանելու փոխարեն ձեր առաջնորդին հայերեն սովորեցրեք…». Հայկ Ստեփանյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջւմ նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին

Ներողություն թե ձևականություն.

Մարդ երբ ներողություն է խնդրում, գիտակցում է իր սխալը։ Ձեր գրառման մեջ ես չտեսա ոչ զղչանք, ոչ էլ մեղքի զգացողություն։ Դուք իբր ներողության տեքստով մեղադրում եք բոլորին ձեր արտահայտությունների համար՝ Մեզ, Իշխանությանը, Հեղափոխությանը, առանձին անհատներին, ԲԱՅՑ ՈՉ ԻՆՔԴ ՔԵ՛Զ։ Ամոթն էլ է լավ բան։

Ասում եք վիրավորել են ընտանիքը, դրա համար եք էդպես պատասխանել։ Բա դրեք էդ ձայնագրությունը, մեկը ես կկանգնեմ ձեր կողքին, ընտանիք վիրավորողը անկասկած պիտի պատասխան տա, ԻՆՉԻ՞ ՉԵՔ ԴՆՈՒՄ ԼՍԵՆՔ ԲՈԼՈՐՍ։ Միգուցե չկա՞ ոչ մի վիրավորանք ընտանիքին։ Լավ գոնե նրանց մի խառնեք էս ամենի մեջ։

Հիշեցնեմ, որ էդ ձայնագրության սկիզբն էլ կա, որտեղ դուք ծաղրում եք մարդուն անգրագետ գրելու համար։ Իսկ ի՞նչ գիտեք, էդ մարդը գուցե չի ունեցել հնարավորություն Հայոց լեզու սովորելու, Ի՞նչ իրավունքով եք ծաղրում։ Դուք մարդու իրավունքների պաշտպան լինելու ի՞նչ բարոյական իրավունք ունե՞ք։

Մարդուն ձեռք առնելու և սփյուռքի ժողովրդին «լափի համար փախած բոմժ» անվանելու փոխարեն ձեր առաջնորդին հայերեն սովորեցրեք, ով էլի եմ ասում՝ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻՏՔ։ Սովորեցրեք հայերեն ձեր ղազագիր գրող գործընկերներին, ովքեր անգամ դա էին տառասխալներով գրում…

Հիմա էլ ինձ եք մեղադրում, ձեր անհեթեթությունների համար։
Մի հատ ջերմաչափվեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ