7 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով ԱԱԾ աշխատակից է ազատվել պաշտոնից. «Handball»-ի առաջնությունն ու 15 ամյա տղայի սպանությունը

2013 թվականի hոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանվել էր 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Այս գործով կալանավորվել, ավելի ուշ դատարանի որոշմամբ արդարացվել էր Կարեն Կունգորցեւը: Դեռեւս 7 տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթն այցելել էր սպանված Դավիթ Հովակիմյանի բնակարան:

Տղայի հոր` Հակոբ Հովակիմյանի խոսքով Դավիթն Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմի ավագն է եղել եւ հոկտեմբերի 9-ին գնացել էր Վանաձոր՝ մրցումների. «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 4-ի կողմերը, որդուս հետ խոսեցի, ասաց, թե պա՛պ, կրել ենք, վերջին գոլն էլ ես եմ խփել, ու չեմպիոն ենք դարձել, մի հատ էլ վաղը ընկերական խաղ կխաղանք ու կգանք Երեւան: Ավելի ուշ տղայիս ընկերները զանգահարել էին մյուս որդուս եւ ասել, թե Դավիթը կռիվ է արել, ու նրան խփել են», – նշել էր հայրը:

Նշենք, որ Վանաձորում տեղի ունեցած առաջնությանը մասնակցել են Ալավերդի քաղաքի, Երեւանի Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների եւ ԼՂՀ-ի «handball»-ի թիմերը:

Իսկ ինչ ունենք այսօր. 7 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը չի բացահայտվում, սպանված Դավիթ Հովակիմյանի գործով պաշտպան Արմինե Ֆանյանը պնդում է, որ Կարեն Կունգուրցեւը չէ սպանել Դավիթ Հովակիմյանին եւ դեռ ավելին, քրեական գործով ուշագրավ բացահայտումներ արեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ