ԼՀԿ-ն պահանջում է վերադարձնել իր 18-րդ մանդատը. քննարկում ԿԸՀ-ում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը:

Հիշեցնենք, Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով վերադարձնել խմբակցության 18-րդ մանդատը, որպեսզի այդ կերպ վերականգնվի խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն 18 մանդատ էր ստացել, սակայն ավելի ուշ պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս էր եկել խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի սկզբում ներկայացրեց դիմումի բովանդակությունն ամբողջությամբ: ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ է նշանակված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որը կարծում է, որ ԼՀԿ-ի մանդատը կարող է վերականգնվել 2 ճանապարհով. կամ լրացուցիչ մանդատ է տրամադրվում, կամ Արման Բաբաջանյանը վայր է դնում մանդատը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ