Պուտինը զայրացել է՝ «Պետք է հաշվի նստել Նիկոլ Փաշինյանի հետ»

 

Info24.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀԱՊԿ վեհաժողովները, թերևս, երբևէ այնքան ինտրիգային չեն եղել ու այնքան չեն արժանացել ԶԼՄ-ների ուշադրությանը, որքան Աստանայում տեղի ունեցած հավաքը:

Դրան նպաստել են թե այս մարգինալ բլոկի ընդլայնման ու գործնականացման վերաբերյալ քննարկումները, թե գլխավոր քարտուղարի շուրջ առաջացած իրավիճակը:

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ՀԱՊԿ վեհաժողովը բավական սկանդալային ստացվեց, եւ դրա պատճառն այն է, որ ժամանակին, երբ ստեղծվում էր այս բլոկը, հիմնադիրները չեն մշակել համապատասխան փաստաթղթեր ու կանոններ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում:

Այսինքն, բլոկում որոշումներն ընդունվում էին պարզապես պայմանավորվածությունների միջոցով, եւ այսքան տարի փաստորեն խնդիրներ չէին առաջացել:

Իսկ ֆորս մաժորն առաջացել է Հայաստանի քվոտայով գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտնի պատմության պատճառով: Նա հետ է կանչվել, Հայաստանը ձգտում է պահպանել քվոտան, առաջարկելով նոր թեկնածու: Եվ հենց այստեղ էլ ծավալվել է գլխավոր ինտրիգը, ի ցույց հանելով անդամ-երկրների միջեւ հակասությունները:

Մոսկովսկի կոմսոմոլեց թերթը գրում է, որ Հայաստանի այս ջանքերին հակադրվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով փորձում է ժամկետից շուտ նշանակել Բելառուսի ներկայացուցչի: Լուկաշենկոյին աջակցում է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, ով արդեն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը:

Սակայն ինտրիգը սրանով չի ավարտվում. Լուկաշենկոյի ու Նազարբաեւի հետեւում երեւում են Ադրբեջանի «ականջները»:

Վեհաժողովի կուլիսներում խոսակցություններ են տարածվել, որ Լուկաշենկոյի միջոցով Հայաստանի դեմ պայքարում է Ադրբեջանը: Ուշագրավ մեկ այլ տեղեկություն է նաեւ տարածվել.

Բելառուսի թեկնածուն՝ այդ երկրի անվտանգության քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանակին ավարտել է Բաքվի Ռազմական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը եւ սերտ կապերի մեջ է Ադրբեջանի զինվորական վերնախավի հետ:

Հաշվի առնելով Բելառուսի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը եւ սպառազինության վաճառքը, հնարավոր է Զասը կապված է նաեւ ֆինանսական խոշոր սխեմաների հետ, ինչպիսին է ադրբեջանական սպառազինության ոլորտը:

ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակով համագործակցության խոսակցություններն ամբողջացնում են Աստանայի հավաքին ստեղծված իրավիճակը:

Ի դեպ, ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակների վերաբերյալ փաստաթուղթը մշակել է հենց Բելառուսը:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Պուտինը բավական տհաճ իրավիճակում է հայտնվել Լուկաշենկոյի պատճառով:

Իսկ վեհաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նազարբաեւը բավական հոգնած ու միաժամանակ բարկացած տեսք ուներ:

Ի՞նչ շարունակություն կունենա այս իրավիճակը Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 6-ին ենթադրվում է վերջնական որոշում է կայացվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով: Այսօր արդեն նոր տեղեկություններ են հայտնվել՝ կապված այս խիստ կարևոր հանդիպումների հետ․․․

Գործին իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերել Վլադիմիր Պուտինը, ով խիստ զայրացել է և կտրուկ քայլերի դիմել…

Ըստ շրջանառվող լուրերի՝ Պուտինին բարկացրել է այն փաստը, որ Նազարբաևը՝ չունենալով սեփական երկրի թեկնածու, ասել է, որ ՀԱՊԿ նոր քարտուղար պետք է լինի Բելառուսի ներկյացուցիչը, ով առաջադրվել է Ադրբեջանի վերնախավի ջանքերով․․․

Հանգամանեքրի այսկերպ դասավորվածությունը բերել է նրան, որ ՌԴ նախագահը սատարելու է հայկական կողմին․․․

Ըստ նույն այդ լուրերի, Պուտինը վերջին հավաքներից մեկի ժամանակ ասել է, որ ինքը կողմ է Փաշինյանի առաջարկած տարբերակին և որ պետք է հաշվի նստել այդ որոշման հետ․․․

Աղբյուր՝ Info24.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ