Ի՞նչ ճակատագիր ունեցավ դիմակ չկրելու տուգանքների խստացման օրինագիծը

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ ուներ, որով ցանկանում էր խստացնել դիմակ չկրելու համար տուգանքները։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10 հազարից հասցվելու էր 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում՝ 10 հազար դրամից 50 հազար դրամի։ Զոհրաբյանը հարցրեց, թե ի՞նչ փուլում է այդ նախագիծը։

Իմքայլական Սիսակ Գաբրիելյանը, որ ներկայացնում էր արտահերթ նիստի օրակարգը, ասաց, որ այդ նախագիծը հանել են շրջանառությունից։ Բայց հնարավո՞ր է վերադարձնեն, թե՞ ոչ՝ չասաց՝ նշելով, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի նմանատիպ նախագիծ ներկայացնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ