Բելառուսում կորոնավիրոսով հսկայական թվով վարակվածներ կան

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 199-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 64 003 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 51 902 մարդ։

Համավարակի ողջ ընթացքում մահացել է 436 մարդ։ Մեկ օրում մահացության թիվը յոթ է։

Հուլիսի 7-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 541 հազար է, առողջացածների ընդհանուր թիվը՝ մոտ 6,8 միլիոն։ Վարակման ցուցանիշով առաջատար են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Պերուն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հափաստանում հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ