«Էս նկարին ուշադիր նայեք… լավ, ո՞նց էին իրենց գլուխները դնում բարձին…». Գայա Խաչատրյան

Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Էս նկարին ուշադիր նայեք…մեջտեղում,մի խուլ անկյունում զետեղված է մերժվածի ժամանակվա զինվորի սնունդը (ինքն էլ հետը)… իսկ մյուս նկարներում` ինքներդ էլ պարզ տեսնում եք։

Մինչ հեղափոխությունը ,երկու եղբայրներս Ղարաբաղ են ծառայել, որից մեկը` 2016թ._ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ (սարսափելի ապրումներ էին,երբ էդ օրերին զանգի էինք սպասում, ու ուշանում էր զանգը)։

Ճիշտա, եղբայրներս քիչ են խոսում իրենց բանակային կյանքից (մի քիչ փակ են, գուցե և պետք չի խոսել,չգիտեմ ), բայց չի եղել ամիս, որ իրենց ծանրոց չուղարկվի։Ամեն ծանրոցը մոտ 20֊30 հազար։

Իսկ, թե ինչու՞ էինք ուղարկում , ինքներդ գիտեք։

Հիմա, երբ հեղափոխությունից հետո ծառայող մոտիկ ընկերներ ունեմ, իրենք մի պարզ նախադասություն են ասում. 《Եթե,անգամ, երկրում այլևս ոչինչ չփոխվի էլ, մենք շնորհակալ ենք, որ մեզ համեղ ու տեսականիով լի սնունդ են տալիս ու մարդավարի պայմաններ են ստեղծել մեզ համար》։

Լավ, ո՞նց էին իրենց գլուխները դնում բարձին էդ ժամանակվա իշխանությունները, երբ զինվորից գողանում էին,երբ զինվորին սոված էին թողնում..Չէ,էլ չեմ զարմանում, շատ բան հարցրեցինք տեսնել էս ընթացքում

Թե նախկինում տղաները մտադրված ազատվում էին բանակից,հիմա անսահման են դեպքերը,երբ անգամ արտերկրից տղերքը գալիս են հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարելու։

Ու հիմա ,առանց հուզական ֆոնի,բայց ի խորոց սրտի ուզում եմ մի բան ասել , որ նախկինում զինվորի սնունդը ,ապրանքները գողանում էին, լափում էին, ու զինվորին մասին մտածող խաղալով, նստում էին իրենց միլիոնանոց բազմոցներին` մինչ զինվորը ընդհամենը շոկոլադ ուտելուց ուրախանում էր…

ԲԱՅՑ հիմա՞…
Հիմա զինվորն իր բերանով ասում է,որ հանկարծ սնունդ չուղարկենք, ստեղ լիքնա և այլն։

Ես սա չեմ գցել, որ ուղղակի համեմատական անցկացնենք (դրա կարիքը չկա էլ), այլ, որ անձամբ իմ շնորհակալությունը հայտնեմ վարչապետին և ՀՀ ՊՆ_ին ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ