Հայտնաբերվել է պո#նկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձ

Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում։

Միջոցառման նպատակը մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելն էր։ Արդյունքում՝ Բագրատունյաց փողոցի որոշ հատվածներից, ինչպես և մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից տարածքից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերվեց շուրջ 30 անձ։

Կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ