Երբ կհրապարակվի Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների եւ դատախազության բողոքների քննությունը։ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի վաղը:

«Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները:

Դատարանի կողմից երկու կողմերին բավականին խորը հարցեր առաջադրվեցին»,-այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը:

Ծառուկյանի մյուս պաշտպանն էլ ավելացրեց, որ պաշտպանական կողմի բողոքները վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանն ու վարույթի իրավաչափությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ