«Լամբադա»-ն բարեկարգվում ու ասֆալտապատվում է

Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ Կոմիտասի պողոտայից դեպի Դավիթ Անհաղթ փողոց տանող ուղետար կամրջի («Լամբադա») խաչմերուկում իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման լայնածավալ աշխատանքներ։

«Ասֆալտապատվում են Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա, Ազատության պողոտայից դեպի Դավիթ Անհաղթ փողոց և հակառակ ուղղություններով ճանապարհահատվածները։

Զուգահեռաբար լուծվում է նաև կամրջի տարբեր հատվածներում ճիշտ հարթություններ ստանալու խնդիրը՝ այսուհետ բացառելու համար անձրևաջրերի կուտակումները, ինչն անհարմարություններ էր ստեղծում թե՛ վարորդների, և թե՛ հետիոտնային անցուղիներից օգտվող քաղաքացիների համար։

Ձեռնարկված միջոցների արդյունքում անձրևաջրերը կհեռացվեն հեղեղատար դիտահորերի միջոցով՝ կանխելով ջրի ներհոսքը դեպի անցուղիներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ