Հուլիսի 18-ից ամբողջ Երևանում թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝

  • 1.Իսակովի պողոտա
  • 2.Թբիլիսյան խճուղի
  • 3.Մոնթե Մելքոնյան փողոց
  • 4. Աճառյան փողոց
  • 5. Դավիթ-Բեկի փողոց
  • 6. Մյասնիկյան պողոտա
  • 7. Սարալանջի պողոտա
  • 8. Աշտարակի խճուղի:

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:

Ճանապարհային ոստիկանություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ