Տարեկան արտադրվելու է 50,000 միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ. Մանրամասներ՝ վարչապետի՝ «Կալաշնիկովի» արտադրամաս կատարած այցից

Վարչապետ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:

Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին:

Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ