«Պատկերավոր տեսեք, թե ինչ է անում COVID-19-ը մեր օրգանիզմի հետ…». Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նոր տիպի կորոնավիրուսի տարածման ու մարդու օրգանիզմում թողած հետևանքների մասին պատմող տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ.

«Հարգելի քաղաքացիներ, պատկերավոր տեսեք թե ինչ է իրենից ներկայացնում COVID-19-ը, թե ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ և թե ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին»:

Ինչպես ավելի վաղ հայտել էինք, Հայաստանում հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:

Հարգելի քաղաքացիներ,պատկերավոր տեսեք թե ինչ է իրենից ներկայացնում COVID-19, թե ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ և թե ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին։

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Tuesday, 7 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ