Վիճաբանություն պետական մեղադրողի և պաշտպանի միջև

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստին դատարանը քննարկել է անցյալ նիստին պետական մեղադրողների կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատաքննության նախապատրաստական փուլը և պաշտպանական կողմից միջնորդությունները սահմանափակելու մասին:

Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը նշել էր, որ պաշտպաններն ամիսներ շարունակ նույնաբովանդակ, կրկնվող միջնորդություններ են ներկայացնում և անհարկի ձգձգում դատական նիստերը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր ներկայացրել է հակափաստարկներ մեղադրող կողմին:

Խուդոյանն ասել է՝ մեղադրող կողմի այն պնդումը, թե իրենք նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել նույն հիմքով, սուտ է: Դրանից հետո վիճաբանություն է սկսվել պետական մեղադրողի և պաշտպանի միջև:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ