Ծառուկյանը մոլորյալ է. պատրաստ է ինքն էլ ղազագրեր գրել իր սեփական «բարօրության» համար

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։

Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների և 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ:

Գագիկ Ծառուկյանը շարունակում է մոլորյալ լինել և պատրաստ է ինքն էլ մի ղազագիր գրել ռուսաստանյան ինչ-որ շրջանակների համար համար ալարմիտական բաներ ասելով, իբր Հայաստանում ինչ-որ նման որոշումներ կան: Բացառվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցի բարձրացումն առհասարակ, և դրա մասին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ հստակ է ասել, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից մենք շահում ենք ռազմաբազայի առկայությունից, նաև զենքի գների առումով դա շատ կարևոր է: Որքանով ես հասկանում եմ, Ծառուկյանի պարագայում ինքը ոչ միայն ղազագիր գրել է տալիս, այլև պատրաստ է ինքն էլ ղազագրեր գրել այս կամ այն ուժերին:

102-րդ ռազմաբազան կարևոր նշանակություն ունի Հայաստանի պաշտպանական և անվտանգային կյանքում, և պարոն Ծառուկյանը, ինչպես միշտ, իրավիճակը սխալ է կարդացել: Ինքը ընդամենը փորձում է որոշակի խուճապի կոչեր անել՝ օրենքի առջև սեփական պատասխանատվությունը լղոզելու համար և այդտեղ որևէ լուրջ բան չի կարող լինել: Ինքն այն մարդն է, որ և կարող է ղազագրեր պահանջել իր պատգամավորներից, և կարող է ղազագրեր գրել իր սեփական «բարօրության» համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ